Ապրիլի 14-20-ը Երեւանում ծնվել է 385 երեխա

14:05   27 ապրիլի, 2017

Ապրիլի 14-20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 385 երեխա՝ 208 տղա, 177 աղջիկ։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը։

Նույն ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36626 քաղաքացի:



© NEWS.am Medicine