Ֆիզիկական կանոնավոր վարժությունները չեզոքացնում են «ճարպակալման գեների» ակտիվությունը

18:38   29 ապրիլի, 2017

Գիտնականների միջազգային խումբը այն եզրակացությանն է հանգել, որ ֆիզիկական ակտիվությամբ կանոնավոր զբաղվելը կարող է նվազեցնել այն գենետիկ գործոնների բացասական ազդեցությունը, որոնք կանխորոշում են ճարպակալմանը մարդու հակվածությունը: Հետազոտությունը ներկայացված է PLOS Genetics-ում հրապարակված հոդվածում:

Մասնագետները պարզել են, որ ֆիզիկական կանոնավոր վարժությունները նվազեցնում են FTO գենի ակտիվությունը, որը ճարպակալման հավանականությունը մեծացնում է գրեթե 30 տոկոսով:

Գիտնականները նման եզրակացության են եկել՝ կատարելով ավելի քան 200 հազար մարդկանց մասին տեղեկությունները միավորող տվյալների թիրախային վերլուծություն: Մասնագետները ենթադրում են, որ ֆիզկուլտուրայով զբաղվելը հավանաբար փոխում է  ոչ միայն FTO-ի, այլեւ 11 այլ գեների ակտիվությունը, որոնք հայտնաբերվել են հետազոտության ընթացքում եւ նույնպես կապված են ճարպակալման հետ:

Նշվում է, որ ինչպես նախկինում, ֆիզիկական ակտիվությունը գլխավոր գործոնն է, որը նվազեցնում է մարդու մարմնի ավելորդ զանգվածի առաջացման հավանականությունը:



© NEWS.am Medicine