Կնոջ ոտքից միջատի թրթուրներ են դուրս եկել (ֆոտո)

21:05   29 ապրիլի, 2017

Կնոջ ոտքից միջատների թրթուրներ են դուրս եկել՝ ճիշտ «Օտարը» հանրահայտ գիտաֆանտաստիկ ֆիլմի տեսարանների նման։

Daily Mail-ի փոխանցմամբ Գու ազգանունով կինը մարտի վերջին իր ընկերների հետ Հարավային Ամերիկայում լեռնագնացությամբ էր զբաղվում։

Բրազիլիայի արեւադարձային անտառում նրա աջ ոտքը կծել էր ինչ-որ խոշոր միջատ։

Վերադառնալով Շանհայ, Գուն նկատել է, որ խայթոցի տեղը ուժեղ քոր է գալիս։ Կինը սարսափով նկատել է, որ մաշկի տակից միջատի թրթուրներ են դուրս գալիս։ Հետազոտության ժամանակ բժիշկները պարզել են, որ Dermatobia hominis անունով հայտնի միջատը խայթոցի ժամանակ կնոջ օրգանիզմում ձվադրել էր։

Նրանք եւս երկու թրթուր են հայտնաբերել կնոջ մաշկի տակ ու վիրահատական ճանապարհով հեռացրել են դրանք։

Գուի վիճակը կայուն է, նա հակաբիոտիկային բուժում է ստանում։



© NEWS.am Medicine