Լեյկեմիայի դեմ նոր դեղամիջոց է ստեղծվել

17:44   30 ապրիլի, 2017

Մասնագետները լեյկեմիայի դեմ նոր դեղամիջոց են ստեղծել: Գիտական շրջանակներում Rydapt անվանումով հայտնի դեղամիջոցը պաշտոնապես արժանացել է FDA-ի հավանությանը:

Գիտնականները վստահեցնում են, որ առաջիկայում իրենց մշակումը վաճառքի կհանվի: Քիմիաթերապիայի հետ միասին այս դեղամիջոցի ընդունումը կարող է բուժել լեյկեմիայով հիվանդներին:

Այս հիվանդությունը քաղցկեղի ագրեսիվ տեսակ է, որը վարակում է հիվանդի արյունը եւ ուղեղը:

Rydapt դեղամիջոցն օգնում է արգելափակել ֆերմենտները, որոնք նպաստում են քաղցկեղային բջիջների քանակության ավելացմանը: Շվեյցարիայում ստեղծված այս դեղամիջոցը հակացուցված է հղի եւ կերակրող կանանց: Այն ստեղծել է Նովարտիս ընկերությունը:



© NEWS.am Medicine