Հանգստյան օրերին երկարատեւ քունը նվազեցնում է ուշադրության կենտրոնացումը

12:04   30 ապրիլի, 2017

Հանգստյան օրերին երկարատեւ քունը վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր չեն հետեւում օրվա ռեժիմի: Այս մասին նշված է նոր հետազոտությունում:

Հայտնի է, որ երկարատեւ հանգիստը նվազեցնում է ուշադրության կենտրոնացումը: Բազմաթիվ մարդիկ, որոնք աշխատանքային օրերին աշխատանքի, ուսման կամ այլ գործերի պատճառով անտեսում են քնի ռեժիմը, հաճախ փորձում են հանգստյան օրերին լրացնել բացը՝ օրվա մեծ մասն անկողնում անցկացնելով: Գիտնականները պարզել են, թե ինչու է դա վնասակար ազդեցություն ունենում օրգանիզմի վրա:

Իրենց տեսությունը հաստատելու համար հետազոտողներն ուսանողներին երկու խմբի են բաժանել: Մեկի անդամներն ամբողջ շաբաթվա ընթացքում միանման տեւողությամբ են քնել, իսկ երկրորդ խմբի անդամներն աշխատանքային օրերին քիչ են քնել, հանգստյան օրերին՝ շատ: Մեկ շաբաթ անց հետազոտողներն ուսումնասիրել են կամավորների «շարժիչ ուշադրության» մակարդակը:

Փորձի արդյունքների համաձայն՝ որոշակի ռեժիմի հետեւած մարդկանց կենտրոնացման մակարդակն ավելի բարձր է եղել, քան նրանցը, ովքեր հանգստյան օրերի մեծ մասն անկողնում են անցկացրել:



© NEWS.am Medicine