Տասը կնոջից ութը ձեւացնում է օրգազմը

23:47   1 մայիսի, 2017

Ամերիկացի գիտնականները ոչ մխիթարական եզրակացությունների են հանգել այն հետազոտությունների արդյունքներով, որոնք կապված են կանացի օրգազմի ձեւացման հետ: Հետազոտության շրջանակում նրանք հարցում են անցկացրել 1600 կանանց եւ տղամարդկանց շրջանում:

Ըստ Քանզասի համալսարանի գիտնականների նոր հետազոտության՝ 10 կնոջից գրեթե ութը օրգազմը ձեւացրել է:

Հոգեբաններն իրենց հետազոտությունն իրականացնելիս հայտնաբերել են, որ սեռական ակտի ժամանակ հաճույք ձեւացնելու 143 պատճառ է նշվել՝ սկսած ձանձրույթից եւ ավարտած դերասանական վարպետությամբ զբաղվելով: Երեք կնոջից ավելի քան մեկը հայտարարել է, որ օրգազմ է ձեւացնում ամուսնուն չվիրավորելու համար:

Հարցման արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց եւ կանանց 64 տոկոսը բարձրակետը ձեւացնում են, իսկ կանանց կեսից ավելին հայտարարել է, որ իրենք դա անում են պարբերաբար: Պատճառների թվում նշվել են՝ հարբեցողությունը, հոգնածությունը, ձգձգձված կամ չափազանց արագ սեռական ակտը, ինչպես նաեւ այն, որ ինչ-որ մեկը բնակարան է եկել:

Հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Օմրի Գիլաթը նշել է. «Օրգազմի ձեւացումը կապված է սեռական դիսֆունկցիայի եւ ընտանեկան խնդիրների հետ: Մեր արդյունքները կարող են կլինիկաբաններին օգնել ավելի լավ ընտելանալ թերապիային եւ ընտանեկան զույգերին օգնել հաղթահարել ինտիմ խնդիրները»:



© NEWS.am Medicine