Շոգ եղանակին ինչպես խուսափել միգրենի նոպաներից. 5 խորհուրդ

17:43   2 մայիսի, 2017

Շատերը շոգ եղանակին միգրենի նոպաներ ավելի հաճախ են ունենում, քան ձմռանը: Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդներ, թե այդ նոպաներից ինչպես է հնարավոր խուսափել կամ գոնե նվազեցել դրանց հաճախականությունը:

1. Բավարար քանակով ջուր խմեք

Օրգանիզմի ջրազրկման դեպքում մարդիկ, որպես կանոն, ավել հաճախ են բախվում միգրենի տառապալից նոպաներին: Ջրազրկումից խուսափելու համար համոզվեք, որ բավարար քանակով եք ջուր խմում: Աշխատեք նաեւ թարմ մրգեր ու բանջարեղեն ավելի շատ ուտել:

2.  Խուսափեք արեգակի ուղիղ ճառագայթներից

Արեգակի ճառագայթների ուղիղ ազդեցությունը նույնպես կարող է ուժեղ գլխացավերի եւ միգրենի նոպաների պատճառ դառնալ: Ուստի, եթե միգրենի հակվածություն ունեք, ջանացեք շոգ եղանակին առանց գլխարկի փողոց դուրս չգալ: Արեւոտ եղանակին նաեւ մուգ ակնոց դրեք:

3. Հետեւեք դիետայի

Շոգ եղաակին շատերը գրեթե սով չեն զգում, ինչի պատճառով չեն նախաճաշում: Սակայն քչերը գիտեն, որ սնունդի ընդունումն ուշացնելը կամ սնվելու ռեժիմի խանգարումը կարող է միգրենի նոպայի պատճառ դառնալ: Հետեւաբար՝ հետեւեք սնվելու սովորական ռեժիմին եւ ճիշտ դիետային:

4. Հրաժարվեք ալկոհոլից

Շոգ եղանակին սպիրտային խմիչքների օգտագործումն առողջության համար բավականին վտանգավոր է, քանի որ ալկոհոլը օրգանիզմը ջրազրկում է եւ մեծացնում միգրենի նոպաների հավանականությունը: Աշխատեք շոգ եղանակին սպիրտայինի նվազագույն քանակ օգտագործել:

5. Դեղեր պաշարեք

Եթե պատրաստվում եք մեկ այլ քաղաք կամ երկիր մեկնել, անպայման դեղեր վերցրեք սրտխառնոցի եւ փսխման կանխման համար, նաեւ կոնկրետ ձեզ համար արդյունավետ գլխացավի դեմ դեղեր: Օտար քաղաքում կամ անծանոթ երկրում այս դեղերը գտնելը շատ ավելի դժվար կլինի:



© NEWS.am Medicine