Երեւանում տեղի կունենա Գինեկոլոգիական պաթոլոգիայի ժամանակակից խնդիրները թեմայով դասընթաց

14:11   4 մայիսի, 2017

Մայիսի 15-16-ին Երեւանում, «Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամում,  տեղի կունենա «Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Գինեկոլոգիական պաթոլոգիայի կլինիկո-ախտաբանական ժամանակակից խնդիրները» թեմայով դասընթաց:

Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:



© NEWS.am Medicine