Մայր Աթոռը 4 սենյականոց բնակարան կհատկացնի հնգյակ լույս աշխարհ բերած ընտանիքին

21:10   5 մայիսի, 2017

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կտրամադրի 4 սենյականոց բնակարան: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը:

«Հայոց եկեղեցին միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում բազմազավակ ընտանիքների խնդիրները՝ ջանալով, հոգևոր խնամքից բացի, կարելվույն չափ նաև նյութապես սատարել նրանց։ Տեղեկանալով մեր ժողովրդին հինգ զավակներ պարգևած ընտանիքի բնակության պայմանների մասին՝ Հայոց Հայրապետի կողմից որոշում է կայացվել աջակցություն ցուցաբերել նրան և նպաստել փոքրիկների խաղաղ ու անվրդով մանկությանը»,- նա:

Դեռեւս չի որոշվել, թե որտեղ բնակարան կհատկացվի Կարապետյան ընտանիքին:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Էրեբունի բժշկական կենտրոնում առավոտյան ժամը 04:00-ին ծնվել է հնգյակ` 4 աղջիկ, 1 տղա։ Երեխաների ընտանիքը բնակվում է հանրակացարանում:



© NEWS.am Medicine