Չինաստանում անջատել են սիամական երկվորյակներին

13:35   9 մայիսի, 2017

Չինացի վիրաբույժները երեք ամսական սիամական երկվորյակների անջատման հաջող վիրահատություն են կատարել, հայտնում է Shanghai Daily պարբերականը:

Հաղորդվում է, որ վիրահատությունը կատավել է երկուշաբթի՝ Շանհայի մանկական հիվանդանոցներից մեկում:

Աղջիկները լույս աշխարհ են եկել փետրվարի 9-ին, երբ նրանց մայրը հղիության 34-րդ շաբաթում էր: Նորածիններն այնուհետեւ գտնվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բժիշկները պարզել են, որ սերտաճել էին երեխաների լյարդը եւ ստամոքսը: Նրանք որոշել են անջատելու վիրահատություն կատարել, երբ երեխաների ընդհանուր քաշը հասնի 10 կգ-ի:

Վիրահատությունը մեկ ժամ է տեւել, եւս մեկ ժամ կպահանջվի վերքերը կարելու համար: Բժիշկները երեխաների ապագայի դրական կանխատեսում են կատարել:



© NEWS.am Medicine