Ինչո՞ւ է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն այդքան արագ սպանում

18:23   9 մայիսի, 2017

Հետազոտողները հետազոտել են, թե ենթաստամոքսային գեղձի եւ այլ ուռուցքների չարորակ տեսակներն ինչու են կարողանում արագ տարածվել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Cell Biology հայտնի գիտական ամսագրում:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը ուռուցքների ամենաագրեսիվ տեսակներից մեկն է, քանի որ վաղ է սկսում մետաստազներ ձեւավորել: Սակայն քաղցկեղն ինքը սովորաբար ուշ փուլում է հայտնաբերվում, ինչի պատճառով հիվանդների շրջանում մահացությունը բարձր է:

Հետազոտողները հայտնաբերել են, որ ուռուցքի այս ագրեսիվ տեսակն ակտիվացնում է սաղմնային ծրագրի առանցքային գործոնը: Այս գործոնը, որը Zeb1 է կոչվում, վերահսկում է, թե ինչպես են բջիջները տեղափոխվում եւ կենսունակ մնում վաղ սաղմնային զարգացման ժամանակ: Zeb1-ն արգելափակվում է նորմալ, լիովին զարգացած բջիջներում: Բայց երբ գործոնը երկրորդ անգամ է քաղցկեղային բջիջներում ակտիվանում, ճակատագրական հետեւանքներ է ունենում. ուռուցքային բջիջները տարածվում են ամբողջ մարմնով եւ արագ համարվում իրենց նոր միջավայրի փոփոխվող պայմաններին: Այնուհետեւ նրանք կարող են մետաստազներ առաջացնել եւ երկրորդական ուռուցքներ կազմավորել: Քաղցկեղն ագրեսիվ առաջընթաց է ունենում:

Եթե Zeb1-ը չի ակտիվանում, ապա քաղցկեղային բջիջները չեն կարողանում նոր միջավայրին արագ հարմարվել: Սա, իր հերթին, բերում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի տարբերակի մշակման, որը մետաստազային փոքր տարողություն ունի: Հետազոտողները հույս ունեն, որ իրենց ստացած արդյունքները կօգնեն ենթաստամոքսային գեղձի եւ ուռուցքների այլ ագրեսիվ տեսակների դեմ պայքարի համար բուժման նոր ռազմավարություններ մշակել:



© NEWS.am Medicine