Ընտանեկան բժիշկների միջազգային օրվան նվիրված կոնֆերանս՝ Երեւանում

11:58   12 մայիսի, 2017

Մայիսի 19-ը 20-ին Երեւանում, «Էրեբունի Պլազա» հյուրանոցի դահլիճում, տեղի կունենա Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող Ընտանեկան բժիշկների միջազգային օրվան նվիրված կոնֆերանս:

Կոնֆերանսի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 10 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել` հեռ. 091435960, իսկ մասնակցությունը հաստատել` e-mail. [email protected]:



© NEWS.am Medicine