Ֆենտեզի ժանրի երկրպագուն իրեն էլֆի է վերածում (ֆոտո)

23:45   9 մայիսի, 2017

Բուենոս Այրեսից Լուիս Պադրոնը, որը ֆենտեզի ժանրի երկրպագու է, պլաստիկ վիրահատությունների համար ավելի քան 50 հազար դոլար է ծախսել, որպեսզի իսկական էլֆ դառնա: Նա հեքիաթի հերոսին նմանվելու որոշումը շատ վաղուց է կայացրել, քանի որ այս մասին մանկուց է երազել: Որոշ ժամանակ առաջ տղան նախ զբաղվել է մազերը եւ մաշկը բաց գույնի դարձնելով, իսկ հիմա ամեն ամիս 6 հազար դոլար է վճարում ամենամսյա գործողության համար, որոնք ներառում են հատուկ կրեմներով, ներկերով եւ այլ միջոցներով մշակում: Նա օգտագործում է նաեւ հզոր արեւապաշտպան կրեմներ, որոնք նրան պահպանելու են արեւահարվելուց:

Լուիսը կատարել է ծնոտի լիպոկսացիա, ռինոպլաստիկա, մարմնի մազածածկույթի ամբողջական հեռացում եւ աչքերի գույնը փոխելու վիրահատություն: Նա փողոցում մշտապես բախվում է անցորդների հետաքրքրությանը, բայց նրան չի հուզում, թե մարդիկ իր մասին ինչ են մտածում: Նա լրագրողներին հայտարարել է, որ իր կերպարանափոխումը չի դադարեցնի մինչեւ չդառնա իսկական էլֆ:

Մոտ ապագայում նա ծրագրել է պլաստիկ վիրահատության ենթարկվել, որպեսզի ականջներն ավելի սրաձեւ դարձնի: Նա ցանկանում է մազերի սրտաձեւ իմպլանտացիա անել եւ երկարացնել վերջույթները, որ էլ ավելի շատ նմանվի էլֆի: Վիրահատությունների համար Լուիսը փող է վաստակում գովազդային արտադրանքի վաճառքով: Նա հայտարարել է, որ ցանկանում է էլֆ լինել՝ «հրեշտակ եւ ֆանտաստիկ էակ, որը մարդու հետ ոչ մի ընդհանրություն չունի, գրավիչ է, նրբագեղ եւ քնքուշ»:

«Ես գեղեցկության իդեալի սեփական պատկերացում ունեմ, որին անկախ ամեն ինչից ձգտում եմ: Ես ցանկանում եմ կտրել ականջներս, որ դրանք սրաձեւ դառնան, ինչպես էլֆերի մոտ է: Ծնոտս պետք է ադամանդի նման հղկված լինի, իսկ ֆեյսլիֆթինգը եւ բլեֆարոպլաստիկան կօգնեն կատվային աչքեր ունենալ: Ես նաեւ մկանների պատվաստման հույս ունեմ: Մարդիկ մշտապես աչքերը վրաս են պլշում դեռեւս դեռահաս տարիքից, բայց դրան միանգամայն նորմալ եմ վերաբերվում: Իրականում ինձ նույնիսկ դուր է գալիս անցորդների հետաքրքրությունը, իսկ եթե նրանք իմ մասին վատն են մտածում, ապա դրա վրա թքած ունեմ»,- ասել է 25-ամյա Լուիսը:

 



© NEWS.am Medicine