Հայաստանի Սրտաբանների ասոցիացիայի XI կոնգրեսը նվիրված է Կառլեն Ադամյանի 80-ամյակին

14:27   10 մայիսի, 2017

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում մայիսի 11-12-ին կկայանա Հայաստանի Սրտաբանների ասոցիացիայի XI կոնգրեսը՝ նվիրված Ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Կառլեն Ադամյանի 80-ամյակին: Համաժողովի բացումը կկայանա մայիսի 11-ին ժամը 10:00-ին:

Կոնգրեսի աշխատանքներին կմասնակցեն իսպանական Գերճնշման ընկերակցության նախագահ Կուսաչ Ռոկան, ՌԳԱ ակադեմիկոս Եվգենի Շլյախկոն, ՌԳԱ թղթակից անդամ Գրիգորի Հարությունովը, Սրտային անբավարարության մասնագետների ուկրաինական ասոցիացիայի նախագահ Լեոնիդ Վորոնկովը եւ այլն:

Կոնգրեսի մասնակիցները ՇՄԶ սերտիֆիկատներ եւ կրեդիտներ կստանան: Կոնգրեսին մասնակցությունն անվճար է:



© NEWS.am Medicine