Մայք Սարյանը ճանաչվել է ԱՄՆ առողջապահության ոլորտի 25 լավագույն վիրաբուժական տնօրեններից մեկը

22:39   10 մայիսի, 2017

Հասարակական ակտիվիստ եւ բարեգործ Մայք Սարյանը մտել է ԱՄՆ առողջապահության ոլորտի 25 լավագույն վիրաբուժական տնօրենների ցուցակի մեջ՝ ըստ Modern Healthcare պարբերականի վարկածի:

Գլխավոր վիրաբուժական տնօրենը,- գործադիր տնօրենի նմանակը,- պատասխանատու է ամենօրյա վիրահատությունների, գլխավոր տնօրենի (CEO)  եւ/կամ տնօրենների խորհրդի վերահսկողությամբ կազմակերպության ընթացիկ գործունեության համար:

2012 թվականից Սարյանը գլխավոր վիրաբուժական տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Prime Healthcare Services-ում՝ կազմակերպություն, որը 44 հիվանդանոցներ ունի, որտեղ աշխատում է 43,500 մարդ: Մինչ այս նա աշխատել է Prospect Medical Holdings-ում եւ Heritage Medical Group-ում:

Լրատվամիջոցները հայտնում են, որ չնայած զբաղվածությանը, Սարյանը մշտապես ժամանակ է հատկացրել հայ համայնքին, զբաղվել է նաեւ բարեգործությամբ, հատկապես կրթական ոլորտում: Դրանից բացի, վերջին տարիներին նա մեկ միլիոն դոլար է ներդրել եւ սարքավորումներ գնել Հայաստանի հիվանդանոցների համար:

Նա նաեւ օգնել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ հեռախոսազրույցի կազմակերպմանը:

2015 թվականին Սարյանը պարգեւատրվել է հեղինակավոր Ellis Island Medal of Honor մեդալով Ամերիկայի, Քալիֆորնիայի հայ համայնքի եւ Հայաստանի զարգացման գործում ունեցած ավանդի համար:



© NEWS.am Medicine