«Գլխի եւ պարանոցի օրգանների հիվանդություններ» թեմայով գիտաժողով․ Երեւանում

11:42   11 մայիսի, 2017

Մայիսի 12-ին Երեւանում, «Անի Պլազա» հյուրանոցում, տեղի կունենա Հայաստանի երիտասարդ ակնաբույժների ասոցիացիայի կողմից Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվող «Գլխի եւ պարանոցի օրգանների հիվանդություններ» թեմայով գիտաժողով: Զեկույցներով կներկայանան ինչպես Հայաստանի,այնպես էլ ՌԴ առաջատար մասնագետները։

Գիտաժողովի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

 



© NEWS.am Medicine