Ապրիլի 28-ից մայիսի 4-ը Երեւանում ծնվել է 361 երեխա

12:35   11 մայիսի, 2017

Ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 361 երեխա՝ 178 տղա, 183 աղջիկ: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից։

Նույն ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 35058 քաղաքացի:

 



© NEWS.am Medicine