Քնի շնչարգելությունը (ապնոէն) բերում է դիաբետի

13:55   5 ապրիլի, 2014

Նոր եվրոպական հետազոտությունը ցույց է տվել որ քնի շնչարգելությունը կապված է արյան մեջ շաքարի բարձր մակարդակի եւ հետեւաբար երկրորդ տիպի շաքարային դիաբետի բարձր վտանգի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Respiratiry Journal ամսագրում:

Արդեն առկա ապացույցներին այն մասին, որ շնչարգելությունը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների եւ մահվան վտանգը, ավելացավ եւս մեկը, հաղորդում է Newmax Health-ը:

Հետազոտությանը մասնակցել են քնի շնչարգելությամբ 5300 հիվանդներ եվրոպայից, որոնց մոտ պարբերաբար չափել են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

Արդյունքները ցույց են տվել, որ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով հիվանդների մոտ առկա է եղել քնի շնչարգելության ծանր ձեւ:

 



© NEWS.am Medicine