Մանգոն կարող է օգնել կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանը

18:04   13 մայիսի, 2017

Մանգոն կարող է օգնել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման կանխարգելմանը: Այս մասին նշված է Թեխասի համալսարանի աշխատակիցների կատարած հետազոտության մեջ:

Մկների մասնակցությամբ հետազոտությամբ պարզվել է, որ ուռուցքային բջիջները զգայուն են պոլիֆենոլների ազդեցության նկատմամբ, որոնք պարունակվում են մանգոյի մեջ: Պարզվել է, որ մանգոյի պոլիֆենոլները կարող են նվազեցնել պրոլիֆերացիայի ինտենսիվությունը՝ բջիջների կիսման ճանապարհով հյուսվածքների աճման պրոցես: Ըստ որում՝ պոլիֆենոլային միացությունները զգալի ազդեցություն են ունեցել հատկապես քաղցկեղով ախտահարված հատվածների վրա:

Հետազոտողների խոսքով՝ 5 մկգ/մլ GAE խտության դեպքում մանգոյի պոլիֆենոլները մոտ 90 տոկոսով նվազեցրել են կրծքագեղձի քաղցկեղի բջիջների պրոլիֆերացիան: Մինչդեռ ոչ քաղցկեղային բջիջների նմուշների պրոլիֆերացիան կազմել է ընդամենը 20 տոկոս:

Այսպիսով՝ մասնագետները խորհուրդ են տալիս մանգո ուտել ոչ միայն որպես համեղ էկզոտիկ միրգ, այլեւ որպես առողջության համար միանգամայն օգտակար մթերք, որը տեսականորեն կարող է կանխել կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների առաջացումը:



© NEWS.am Medicine