5 իրավիճակ, երբ պետք է շտապ օգնություն կանչել

21:04   17 մայիսի, 2017

Հայաստանի բնակիչները բավականին հաճախ շտապ օգնության բրիգադ են կանչում անլուրջ խնդիրների պատճառով, որոնցով նրանք պետք է դիմեն պոլիկլինիկա՝ ըստ բնակության վայրի կամ էլ ընտանեկան բժշկի։ Նման կանչերը խանգարում են ծառայության աշխատանքին՝ դրանց պատճառով մասնագետները կարող են ուշացումով հասնել այն հիվանդների մոտ, որոնց իրոք անհրաժեշտ է անհապաղ բուժօգնություն։

Ո՞ր դեպքերում է պետք զանգահարել շտապ օգնություն, իսկ որ դեպքերում՝ ոչ։ Հայաստանի Առողջապահության նախարարության մասնագետները պատմել են 5 իրավիճակների մասին, որոնց դեպքում պետք է շտապ օգնություն կանչել։

1. Հանկարծակի առաջացած հիվանդությունների դեպքում (սրտանոթային, կենտրոնական նյարդային համակարգի, շնչառական, որովայնի խոռոչի և այլ օրգանների գործունեության սուր զարգացող խանգարումներ)
2. Դժբախտ պատահարների դեպքում (վնասվածքներ, այրվածքներ, թունավորումներ, կայծակնահարություն, էլեկտրահարություն, ջրահեղձություն և այլն)
3. Արտակարգ իրավիճակների ժամանակ (ՃՏՊ, զանգվածային վնասվածքներ, տարերային աղետներ)
4. Քրոնիկ հիվանդությունների սրացումների ժամանակ, եթե դրանք պահանջում են անհետաձքելի բժշկական օգնություն
5. Վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ, եթե կա անհետաձքելի բժշկական օգնության կամ հոսպիտալացման անհրաժեշտություն:

Մնացած բոլոր դեպքերոմ հարկավոր է դիմել տեղամասային պոլիկլինիկա կամ ընտանեկան բժշկին` ստանալու համապատասխան բուժում կամ ստացիոնար բուժման ուղեգիր:



© NEWS.am Medicine