Շաքարի հանրահայտ փոխարինիչը կարող է ավելորդ քաշի պատճառ դառնալ

13:05   18 մայիսի, 2017

Էրիտրիտ կոչվող նյութը հայտնի է որպես շաքարի փոխարինիչ։ Ավելի վաղ համարվում էր, որ այն առհասարակ մետաբոլիզմի չի ենթարկվում օրգանիզմում։ Բայց հիմա գիտնականները պարզել են, որ այն ոչ միայն վերամշակվում է, այլեւ արտադրվում է հենց մարդու օրգանիզմում։ Ավելին, այն ավելացնում է ճարպային կուտակումների ծավալը, այսինքն հանգեցնում է ավելորդ քաշի։

Բնության մեջ էրիտրիտ կարելի է հանդիպել տանձի, ձմերուկի մեջ։ Բայց վերջին տարիներին այն բավականին տարածված շաքարի փոխարինիչ է դարձել, որը գործածվում է ցածր կալորիականությամբ մթերքների մեջ։ Կոռնելի համալսարանի, Բրաունշվայգի տեխնոլոգիական համալսարանի ու Լյուքսեմբուրգի համալսարանի գիտնականները ուսանողների օրինակով պարզել են, որ արյան մեջ էրիտրիտի մակարդակը 15 անգամ բարձր է այն երիտասարդների մոտ, որոնք մեկ տարվա ընթացքում քաշ են հավաքել ու աբդոմինալ ճարպ, քան այն երիտասարդների մոտ, ովքեր կայուն ցուցանիշներ ունեին։

Գիտնականների խոսքով, հիմա իրենք պետք է հասկանան գլյուկոզայում էրիտրիիտի մետաբոլիզմի գործընթացը (ըստ երեւույթին՝ այդ միացությունը արտադրվում է մարմնում) եւ էրիտրիտի հետեւանքով քաշ հավաքելու պրոցեսը։ Առայժմ հետազոտողները չգիտեն, թե հատկապես ինչպես է գործում այս կապը ու ինչպես կարելի է ազդել դրա վրա։



© NEWS.am Medicine