Համակարգչային նոր խաղը կարող է երեխաներին ճիշտ սնվել սովորեցնել

11:56   19 մայիսի, 2017

University of Exeter-ի գիտնականները համակարգչային նոր խաղ են մշակել, որը երեխաներին դրդում է առողջ սննդամթերք ընտրել: Խաղը ընդամենը 7 րոպե է տեւում, որի ընթացքում այն երեխաների ուղեղը տրամադրում է վնասակար սնունդի դեմ:

Խաղի ընթացքում երեխաները պետք է առողջ մթերքների պատկերներին արձագանքեին՝ սեղմելով կոճակը, իսկ վնասակար մթերքների պատկերներն անտեսեն:

Գիտնականները 4-ից մինչեւ 11 տարեկան 200-ից ավելի երեխաների մասնակցությամբ 2 փորձ են կատարել: Առողջ սնունդի յուրաքանչյուր պատկեր ուղեկցվել է նկարված ուրախ դեմքով, իսկ ոչ առողջը՝ տխուր: Ուրախ դեմքը տեսնելիս երեխաները պետք է սեղմեին դատարկ տառատեղի կոճակը, իսկ տխուր դեմքի հայտնվելիս ոչ մի բան չէին անելու:

Այնուհետեւ մասնակիցները խաղ են խաղացել, որի ընթացքում պետք է մեկ րոպեում ընտրեին սահմանափակ քանակով պարենամթերք: Հետազոտությունը ցույց է տվել, որ խաղին մասնակցած երեխաները, ստուգիչ խմբի երեխաների համեմատությամբ, ավելի հաճախ են առողջ սնունդ ընտրել, ըստ որում՝ երեխաների տարիքը չի ազդել արդյունքների վրա:

Հետազոտության հեղինակները նշել են, որ խաղի մեկ շարքն, իհարկե, չէր կարող լիովին փոխել երեխաների սննդային նախապատվությունները, սակայն այն, որ խաղից հետո նրանք ենթագիտակցորեն սկսել են ձգտել ավելի առողջ մթերքների, արդեն կարելի է հաջողություն համարել:

Հետազոտության մասին հայտնում է Appetite ամսագիրը:



© NEWS.am Medicine