«Էրեբունի» ԲԿ-ում համաժողով կկայանա թոքերի եւ միջնորմի պատոլոգիայի ախտորոշման մեջ բրոնխոսկոպիայի վերաբերյալ

14:28   19 մայիսի, 2017

Երեւանում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում հունիսի 10-ին տեղի կունենա «Թոքերի եւ միջնորմի պատոլոգիայի ախտորոշման մեջ բրոնխոսկոպիայի ժամանակակից հնարավորությունները» թեմայով համաժողով:

Համաժողովն անցկացվում է կրծքավանդակի վիրաբույժների, թոքաբանների, ուռուցքաբանների համար:

Կարող եք դիմել հետեւյալ հեռախոսահամարով՝ 093 82 53 53  (հետազոտվել ցանկացողները նույնպես կարող են դիմել նշված հեռախոսահամարով):

Համաժողովի նախնական ծրագիրը.

10:00 -  Համաժողովի բացում եւ ողջույնի խոսք – 10 րոպե

  1. Կազամակերպիչների դասախոսություններ. «Միջնորմի պաթոլոգիայի ախտորոշման վիրաբուժական մեթոդներ» - 15 րոպե
  2. Դասախոսություն. «Միջնորմի ավշահանգույցների տրանսբրոնխիալ ասպիրացիա՝ թոքաբանության եւ կրծքավանդակի վիրաբուժության մեջ ուլտրաձայնային հետազոտության  (EBUS-TBNA) վերահսկողությամբ» (Ի.Վ. Վասիլեւ, Սանկտ Պետերբուրգ – 15 րոպե)
  3. Բանավեճ – 5 րոպե

Օնլայն հեռարձակում.

Դեպք 1. Հիվանդի կլինիկական տվյալների ներկայացում:

Միջամտություն. «Ախտորոշիչ տեսաբրոնխոսկոպիա I-scan-ի տարբեր ռեժիմներով (հիվանդը տառապում է թոքերի ենթադրվող կենտրոնական քաղցկեղով):

Նպատակը. ախտորոշիչ տեսաբրոնխոսկոպիայի կատարման մեթոդիկայի եւ I-scan-ի գործառնությունների ցուցադրում (Կատարում են՝ Ի.Վ. Վասիլեւը, Գ.Բ. Մալիքյանը):

Դեպք 2. Հիվանդի կլինիկական տվյալների ներկայացում:

Միջամտություն. «Միջնորմի լիմֆադենոպատիայով հիվանդի մոտ EBUS-TBNA»:

Նպատակը. ավշահանգույցների եւ բիոպսիայի 7 խմբի զննման մեթոդիկայի, դեղամիջոցների պատրաստման մեթոդիկայի ցուցադրում: (Կատարում են՝ Ի.Վ. Վասիլեւը, Գ.Բ. Մալիքյանը):

(Սրճի ընդմիջում)

Դեպք 3. Հիվանդի կլինիկական տվյալների ներկայացում:

Միջամտություն. «Թոքի քաղցկեղով հիվանդի մոտ EBUS-TBNA»:

Նպատակը. EBUS-TBNA-ի կիրառման միջոցով պարբերական փուլավորման կատարման մեթոդիկայի ցուցադրում (Կատարում են՝ Գ.Բ. Մալիքյանը, Ի.Վ. Վասիլեւը/Ի.Վ. Վասիլեւը, Գ.Բ. Մալիքյանը):

5. Համաժողովի փակում:



© NEWS.am Medicine