Ինչո՞ւ են որոշ մարդիկ օրգազմից հետո արտասվում կամ ծիծաղում

23:49   19 մայիսի, 2017

Որոշ մարդիկ օրգազմից անմիջապես հետո սկսում են արտասվել, ծիծաղել, փռշտալ կամ քորվել: Մինչեւ վերջին ժամանակները մասնագետները չգիտեին, թե ինչու է դա տեղի ունենում, սակայն հիմա University of Maryland-ի գիտնականները հետազոտել են օրգազմի նկատմամբ չվերահսկվող հոգեբանական կամ ֆիզիկական արձագանքման պատճառները: Նրանք այս երեւույթը նույնիսկ անվնակոչել են՝ պերի օրգազմ:

Դեռեւս ճշգրիտ հայտնի չէ, թե պերի օրգազմը որքանով է տարածված, սակայն Sexual Medicines Review ամսագրում հրապարակվել են հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ այս ախանիշները հանդիպում են 47 կնոջից գրեթե 10-ի մոտ: Կանանց մոտ պերի օրգազմն ավելի հաճախ երեւան է գալիս արցունքների կամ ծիծաղի միջոցով: Տղամարդկանց շրջանում  պերի օրգազմի առավել հաճախակի դրսեւորում է համարվում փռշտոցը: Որոշ մարդկանց մոտ նկատվում են հալյուցինացիաներ եւ գիտակցության խառնաշփոթություն:

Հետազոտողների կարծիքով՝ այս բոլոր արձագանքները պայմանավորված են նյարդային համակարգի աշխատանքի խանգարումներով, որոնց դեպքում պարասիմպատիկ նյարդային համակարգը ազդանշաններն այնտեղ չի ուցարկում, ուր հարկավոր է: Պերի օրգազմի դրսեւորումների տարբերությունները շատ զգալի են, դրանք իրար միավորող քիչ բան կա, բայցի մեկից՝ բոլորը վերաբերում են օրգազմի ֆիզիոլոգիային:

Բարեբախտաբար, այս ախտանիշները մարդու առողջությանը ոչ մի վտանգ չեն ներկայացնում, եւ հաճախ դրանք նույնիսկ չեն խանգարում սեքսով զբաղվելիս հաճույք ստանալուն: Սակայն պերի օրգազմն ավելի խորապես հասկանալու համար նոր հետազոտություններ են անհրաժեշտ:



© NEWS.am Medicine