Ճարպափոխանակության խանգարումը հանգեցնում է ինտելեկտի նվազման. գիտնականներ

10:47   22 մայիսի, 2017

Ճարպափոխանակության (լիպիդային) խանգարումը նվազեցնում է սովորելու եւ տեղեկությունը հիշելու ունակությունը, հանգեցնում ինտելեկտի նվազման եւ մեծացնում տկարամտության զարգացման վտանգը: Այս մասին հայտնել են Գերմանիայի Կենսաբանական եւ բժշկական գիտությունների ինստիտուտի մասնագետները:

Ճարպերը (լիպիդները) ուղեղի հյուսվածքների կարեւոր բաղկացուցիչն են. դրանք նյարդային մանրաթելերի պաշտպանական շերտի բաղադրիչ են: Ճարպափոխանակությունը կարեւոր է նաեւ ուղեղն էներգիայով ապահովելու համար:

Ինստիտուտի գիտնականները երկու այլ գիտական հաստատություններից գործընկերների հետ հետազոտել են մկների օրգանիզմում S1P սվինգոլիպիդների տրոհումը: Գենային ինժեներիայի շնորհիվ նրանք կենդանիներ են աճեցրել, որոնց օրգանիզմը չի կարողանում տրոհել S1P-ն: Այդ մկները սովորելու եւ հիշելու՝ զգալիորեն նվազ ունակություն են ունեցել, քան նրանք, որոնց մոտ S1P-ի փոխանակության հետ կապված ամեն ինչ նորմալ է եղել:

S1P-ի տրոհման խախտումը հանգեցնում է ուղեղի բջիջներում վնասակար նյութերի կուտակմանը, ինչի հետեւանքով նվազում է դրա արտադրողականությունն ու մեծանում տկարամտության զարգացման վտանգը:



© NEWS.am Medicine