Երեւանում տեղի կունենա սրտի իշեմիկ հիվանդության թեմայով սեմինար

16:36   25 մայիսի, 2017

Մայիսի 30-ին Երեւանում, ԵՊԲՀ նիստերի դահլիճում տեղի կունենա Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Սրտի իշեմիկ հիվանդության եւ սրտային անբավարարության բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով սեմինար:

Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 2 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:



© NEWS.am Medicine