Գովազդը մարդկանց մոլորության մեջ է գցում. փսորիազն իրականում չի բուժվում

17:43   25 մայիսի, 2017

Փսորիազի բուժման «ժողովրդական» մեթոդներն այսօր գովազդում են ոչ միայն համացանցում, այլ նաեւ հեռուստատեսությամբ: Գովազդի հեղինակները հիվանդներին լիակատար առողջացում են խոստանում, «100-տոկոսանոց երաշխիքներ» տալիս: Գովազդային այս նյութերը մարդկանց մոլորության մեջ են գցում, պնդում է մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը. ներկայումս անհնար է փսորիազը բուժել՝ ո՛չ ավանդական, ո՛չ ժողովրդական մեթոդներով:

ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանն

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:
ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանն

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:
ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանն

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Փսորիազը քրոնիկական ոչ ինֆեկցիոն հիվանդություն է, որն ախտահարում է հիմնականում մաշկը: Դեռեւս մինչեւ վերջ հայտնի չեն հիվանդության պատճառը եւ առաջացման մեխանիզմները, սակայն մասնագետներից շատերը ենթադրում են, որ այն աուտոիմունային հիվանդություն է: Միքայել Սահակյանը նշեց, որ փսորիազը ոչ թե պարզապես մաշկի կոսմետիկ թերություն է, այլ լուրջ հիվանդություն, որը որոշ դեպքերում կարող է նույնիսկ հաշմություն առաջացնել:

Մաշկաբանի խոսքով՝ մի քանի անբարեխիղճ մարդիկ, օգտվելով փսորիազով տառապող հիվանդների խոցելիությունից եւ առողջանալու ցանկությունից, նրանց կասկածելի արժեքավորության  բուժման մեթոդներ են առաջարկում եւ դրանց դիմաց մեծ փողեր վերցնում: Հնարավոր է, որ այս մեթոդներն ինքնին հիվանդի առողջությանը ոչ մի վտանգ չներկայացնեն, բայց ահա, ճիշտ բուժման բացակայությունն, այնուամենայնիվ, կարող է ծանր բարդությունների պատճառ դառնալ:

Միքայել Սահակյանը նշեց, որ մարդիկ բավական հաճախ, հիասթափվելով փսորիազի բուժման գովազդվող «հրաշագործ» մեթոդներից եւ դրանց վրա մեծ փողեր ծախսելով, արդյունքում, միեւնույն է, դիմում են «սովորական» բժշկին, սակայն արդեն բարդություններով:

Մաշկաբան Գեւորգ Շաքարյանն իր հերթին պարզաբանեց, որ ժամանակակից բժշկությունը չի կարողանում փսորիազը բուժել, բայց կարող է հիվանդությունը վերահսկողության ներքո պահել: Կլինիկական մեծ թվով փորձարկումների ընթացքում իրենց արդյունավետությունն ապացուցած դեղերի միջոցով հիվանդների մեծ մասին հաջողվում է հիվանդության երկարատեւ թուլացման հասնել, որի ընթացքում  հիվանդությունը չի դրսեւորվում եւ մարդուն չի անհանգստացնում:

Մինչեւ գիտնականները չհասկանան փսորիազի առաջացման պատճառը եւ դրա դեմ նոր դեղեր չհայտնաբերեն, փսորիազը կմնա այն հիվանդությունը, որը հնարավոր է բուժել, վերահսկողության ներքո պահել, բայց անհնար է 100 տոկոսով առողջանալ:



© NEWS.am Medicine