Հաշմանդամություն ունեցող մարդկանց մոտ ապագայում պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ կտրամադրվեն

15:28   25 մայիսի, 2017

ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարի  ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 25.05.2017թ. հերթական նիստում ընդունվել է պրոթեզաօրթոպեդիկ  և վերականգնողական պարագաների տրամադրման ծառայությունների անհետաձգելի գնմանը վերաբերող որոշումը: 

Որոշման ընդունմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, մինչև դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը, հնարավորություն կունենա օր առաջ  ձեռք բերել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված լսողական սարքերի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման և տեղադրման անհրաժեշտ չափաքանակի ծառայություններ:

2017թ.  հունվար ամսից վերը նշված  ծայությունները տրամադրելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռևս 2016 թվականի դեկտեմբեր ամսին, «Գնումների մասին» օրենքի համաձայն,  կազմակերպել էր պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման և տեղադրման ծառայությունների, հաշմանդամների սայլակների և լսողական սարքերի գնման ընթացակարգեր 121 չափաբաժնով: Դրանցից 71 չափաբաժինների մասով նախարարության և համապատասխան կազմակերպությունների միջև պայմանագրեր կնքվել են, որոնց շրջանանկներում այսօր մատուցվում են ծառայություններ, մնացած 50 չափաբաժնի մասով գնահատման արդյունքները, մինչև անգործության ժամկետ սահմանելը, բողոքարկվել են մրցույթին մասնակցած կազմակերպությունների կողմից, և ներկայումս դատարանի որոշմամբ   պայմանագրերի կնքումն արգելված է:

 



© NEWS.am Medicine