Արյան մեջ թրոմբոցիտների բարձր մակարդակը կարող է վկայել քաղցկեղի առաջացման մեծ հավանականության մասին

14:14   26 մայիսի, 2017

Արյան մեջ թրոմբոցիտների բարձր մակարդակը կարելի է համարել քաղցկեղի առաջացման մեծ հավանակության մարկերներից մեկը: Այս մասին հայտնում են Էքսեթերի համալսարանիր գիտնականները:

Նրանք վերլուծել են 40 հազար մարդկանց տվյալները եւ պարզել, որ  թրոմբոցիտոզով (արյան մեջ թրոմբոցիտների բարձր մակարդակով) 40 տարեկանից մեծ կանանց 6 տոկոսի եւ տղամարդկանց ավելի քան 11 տոկոսի մոտ մեկ տարվա ընթացքում քաղցկեղ է հայտնաբերվել: Նույնպիսի ախտորոշում է կատարվել նաեւ տղամարդկանց 18 տոկոսի եւ կանանց 10 տոկոսի մոտ, որոնց արյան մեջ թրոմբոցիտների բարձր մակարդակը 6 ամսում երկրորդ անգամ է գրանցվել:

Մեկ տարվա ընթացքում ընդհանուր պոպուլյացիայում քաղցկեղով հիվանդանում է մարդկանց մոտ 1 տոկոսը: Մասնագետներն ընդգծում են, որ քաղցկեղի դեպքում վաղ ախտորոշումը կարեւոր նշանակություն ունի: Ախտորոշման ժամանակից է կախված հետագա բուժման արդյունավետությունը եւ կանխատեսումը: Հատկապես այս պատճառով գիտնականները բոլոր մարդկանց խորհուրդ են տալիս թրոմբոցիտները ստուգել քաղցկեղի առկայությունը հայտնաբերելու համար: Սա կօգնի խնդիրը ժամանակին ախտորոշել, եւ բուժումը եւս ժամանակին սկսել, որը կարող է փրկել հիվանդի կյանքը:



© NEWS.am Medicine