Գերմանիայում երեխային պատվաստելուց հրաժարվելու համար կարող են 2.500 դոլարի տուգանք սահմանել

19:04   26 մայիսի, 2017

Գերմանիայում ակնկալում են հաջորդ շաբաթ օրենք ընդունել, որի համաձայն՝ այն ծնողները, որոնք երեխաների պատվաստման մասին տեղեկանք չեն ներկայացնի, 2.500 դոլարի չափով կտուգանվեն: Այս մասին գրում է Reuters-ը:

Ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից: Օրինագծի համաձայն՝ մանկապարտեզներն իշխանության ներկայացուցիչներին կտեղեկացնեն այն ծնողների մասին, որոնք հրաժարվում են պատվաստել երեխաներին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի 10 երկրներում այս օրերին կարմրուկի համաճարակ է նկատվում, որը սկսվել է դեռեւս տարեսկզբին: Որոշ մասնագետների կարծիքով՝ պատճառը բնակչության պատվաստումների ոչ բավարար մակարդակն է:



© NEWS.am Medicine