Ալժիրցի բժիշկները հեռացրել են հիվանդի ձվարանների հսկայական ուռուցքը (ֆոտո)

22:37   26 մայիսի, 2017

Զգուշացում. լուսանկարները կարող են Ձեզ տհաճ թվալ

Ալժիրում բժիշկները հեռացրել են հիվանդի ձվարանների հսկայական բարորակ ուռուցքը: Այն 37 կգ է կշռել: Մեր ժամանակներում նման դեպքերը հազվագյուտ են, հանդիպում են միայն այն կանանց մոտ, ովքեր հազվադեպ են բժշկի գնում:

ԱՄՆ-ում վերջին երկու տասնամյակում ընդամենը 20 դեպք է արձանագրվել, երբ ավելի քան 20 կգ կշռող ուռուցք են հեռացրել, սովորաբար նման ուռուցքները բավական վաղ են ախտորոշում: Նման ուռուցքները հաճախ քողարկվում են ավելորդ քաշով:

2013 թվականին Հնդկաստանում բժիշկները գրեթե 57 կգ կշռող ուռուցք էին հեռացրել: Իսկ մասնագիտական գրականության մեջ նկարագրված նման ամենամեծ ուռուցքը հեռացվել է 1906 թվականին Թեխասում. այն շուրջ 149 կգ է կշռել:



© NEWS.am Medicine