Ինչպես են պաթոգեն մանրէները տարածվում հիվանդանոցներում

22:41   27 մայիսի, 2017

ԱՄՆ-ից եւ Կանադային գիտնականները պարզել են, որ հիվանդասենյակներում գոյություն ունեցող մանրէները, այդ թվում՝ պաթոգեն, ժամանակի ընթացքում գրավում են հիվանդների մաշկը: Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Scence Translation Medicine ամսագրում:

Չիկագոյի համալսարանից Սայմոն Լաքսն ու նրա գործընկերները Center for Care and Discovery կենտրոնում բացումից երկու ամիս առաջ, ինչպես նաեւ բուժհաստատության կողմից հիվանդների ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում միկրոօրգանիզմների նմուշներ են վերցրել: Ընդհանուր առմամբ, նրանք տարբեր տարածքներից մանրէների 6532 նմուշ են վերցրել: Բացի այդ՝ մանրէների նմուշներ են վերցրել հիվանդների ձեռքերից, քթից, թեւատակերից եւ բջջային հեռախոսներից:

Պարզվել է, որ հիվանդների մարմնի վրա եւ տարածքների մակերեւույթին միաբջիջների տեսակները ժամանակի ընթացքում նմանվել են: Հիվանդանոցում գոյություն ունեցող միկրոօրգանիզմներն արագորեն անցել են հիվանդների մաշկի վրա ու սկսել բազմանալ: Իսկ հիվանդներին բնորոշ մանրէներն իրենց հերթին փոխել են հիվանդասենյակների մանրէների կառուցվածքը:

Բազմաթիվ հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէները վտանգավոր են խախտված իմունային համակարգով հիվանդների համար: Նման շտամերը կարող են լինել առողջ մարդկանց մաշկի վրա՝ որեւէ հիվանդություն չառաջացնելով:



© NEWS.am Medicine