Հեծանվորդներն ենթակա են երիկամային եւ սեռական օրգանների շրջանում վնասվածքների

16:29   7 ապրիլի, 2014

Հեծանիվ քշելը շատ օգտակար է, սակայն հեծանվորդներն ենթակա են սեռական օրգանների եւ երիկամների վնասվածքների վտանգի: Ըստ հետազոտության տվյալների՝ երեխաների մոտ այդ վտանգը նույնիսկ 10%-ով բարձր է:

Հեծանվորդներին խորհուրդ են տալիս սաղավարտ դնել, սակայն գլխի վնասվածքները անհանգստության միակ առիթը չեն, գրում են հետազոտողները Injury Prevention ամսագրում, հաղորդում է Fox News-ը:

Սան-Ֆրանցիսկոյի Քալիֆորնիա համալսարանի հետազոտողները վերլուծել են 2002-ից 2012 թվականների ընթացքում ստացված վնասվածքների մասին տվյալները:

Նրանք հայտնաբերել են, որ տարեկան գրեթե  4000 մարդ երիկամների կամ սեռական օրգանների շրջանում հեծանիվի պատճառով վնասվածքներ է ստանում, ընդ որում երեխաները 10 անգամ ավելի շատ, քան մեծահասակները:

Հատկապես տղաներին եւ տղամարդկանց վնասում է հեծանիվի հենոցի վերեւի ձողը, որը ձգվում է նստատեղից մինչեւ ղեկը:



© NEWS.am Medicine