Վիրաբույժներն աշխարհի ամենագեր տղային փրկել են մահից (ֆոտո)

23:32   1 հունիսի, 2017

Աշխարհում ամենագեր երեխան, որի քաշը 11 տարեկանում կազմում էր 190 կգ, կարողացել է կտրուկ նիհարել գաստրոշունտավորումից հետո, ընդամենը մեկ ամսվա ընթացքում։ Բժիշկների կարծիքով, տվյալ վիրահատության բացակայության դեպքում տղան կարող էր մահանալ շատակերությունից։

Ինդոնեզիայի 11-ամյա բնակիչ Արյա Պերմանան ստացել է աշխարհի ամենագեր տղայի ոչ պաշտոնական տիտղոսը, իսկ նրա էքստրեմալ քաշը գրավել էր բազմաթիվ մասնագետների ուշադրությունը, ու վիրաբույժները որոշել են փրկել Արյայի կյանքը, նրան ենթարկելով գաստրոշունտավորման։ Նրա քաշը 11 տարեկանում հավասարվում էր նույն տարիքի 6 տղաների մարմնի զանգվածին, ու երեխան չէր կարողանում 5 րոպեից երկար ինքնուրույն քայլել ։ Տարիներով նա օրական 5 անգամ սնվել է ու նրա ծնողները միայն գաստրոշունտավորման հետ էին հույսեր կապում։

Վիրահատությունը տեւել է 5 ժամ, ու Արյան դարձել է աշխարհի ամենապատանի հիվանդը, որը ենթարկվել է նման վիրահատություն։ Մեկ ամսվա ընթացքում նա 31 կգ-ով նիհարել է։ Ջակարտային հիվանդանոցի վիրաբույժները ակնկալում են, որ առաջիկա 12 ամիսներին նա եւս 100 կգ կնիհարի ստամոքսի զգալի մասի հեռացման շնորհիվ։

Ի սկզբանե բժիշկները Արյայի պատմությունն անվանում էին ճարպակալման ամենածանր դեպքերից մեկը աշխարհում։ Հասկանալի էր, որ առանց գաստրոշունտավորման տղան կմահանար շատակերությունից։ Մինչեւ վիրահատությունը տղայի սննդակարգը կազմում էր տապակած հավ, բրինձ, արիշտա ու շոկոլադե պաղպաղակ՝ հսկայական քանակությամբ։ Այդ ամենը հազիվ էր հագեցնում նրա ախորժակը։ Ծնողները փորձում էին օգնել իրենց երեխային տարբեր սննդակարգերի ու մարզանքների միջոցով, բայց ոչինչ չէր օգնում։

Սովորական սննդակարգից զրկվելով՝ տղան սկսում էր իրեն շատ ագրեսիվ պահել, եւ ծնողներին նահանջում էին՝ թույլ տալով, որ Արյան ուտի այն, ինչ ուզում էր։ Իսկ հիմա տղայի ախորժակը զգալիորեն նվազել է, նա շարունակում է նիհարել՝ ի ուրախություն բազմաթիվ ազգականների ու նրա ճակատագրով մտահոգված սրտացավ մարդկանց։



© NEWS.am Medicine