70-ամյա կինը հոյակապ կազմվածք է պահպանել՝ հրաժարվելով շաքարից (ֆոտո)

12:52   4 հունիսի, 2017

Ավստրալուհի Քերոլին Հարթցը դարձել է Femail ամսագրի գլխավոր աստղը, որը նրան է նվիրել մի մեծ հոդված ու ամսագրի շապիկը։ Բանն այն է , որ իր 70 տարեկանում Քերոլին ցնցող մարմին ունի ու դրա գատնիքը շաքարից հրաժարվելն է։

Քերոլին Հարթցը, որը իր տարիքի համար անհավանական գեղեցիկ ու փայլուն մաշկ ունի, խոստովանել է ՝ 28 տարի առաջ ինքը հրաժարվել է սպիտակ ռաֆնացված շաքարից, ինչը օգնել է, որ նա փայլուն տեսք ու լավ ինքնազգացողություն ունենա։

70-ամյա ավստրալուհու խոսքով, այն ժամանակ ինքը, որոշակի տարիքի հասած բազմաթիվ այլ կանանց նման, սկսել էր լրջորեն մտածել այն մասին, թե ինչպես խուսափի գիրանալուց ։ Նա սկսել է հետազոտել այդ հարցը, կարդացել է տարբեր գրքեր ու հոդվածներ ու հանգել սննդակարգը փոխելու, նաեւ շաքարից հրաժարվելու որոշմանը։

Այդ ժամանակվանից ի վեր Քերոլինի սննդակարգը կազմում են մրգերը, բանջարեղենը ու սպիտակուցները։ Ընդ որում կինը խոստովանում է, որ միշտ քաղցրակեր է եղել։ Շաքարի պակասից շատ չտառապելու համար նա սովորել է պատրաստել աղանդեր առանց շաքարի, օգտագործելով մրգեր ու հատապտուղներ, նվազագույն քանակության ածխածիններ։

«Մենք գիտենք, որ տարիքի հետ մետաբոլիզմը դանդաղում է։ Դա նշանակում է, որ մենք պետք է ավելի մանրակրկիտ հետեւենք, թե ինչ ենք ուտում։ Գլխավոր կանոնն է վայելել սննդի յուրաքանչյուր կտորը, այդպես կխուսափեք շատակերությունից»,- ասել է նա Femail ամսագրին

 



© NEWS.am Medicine