Առաջին եռամսյակում Արցախում ծնվել է 515 երեխա

16:27   5 հունիսի, 2017

2017 թվականի առաջին եռամսյակում Արցախում ծնվել է 515 երեխա, որոնցից 263-ը՝ տղա, 252-ը՝ աղջիկ:

Միայն 400 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում: Շրջաններում առավելագույն ծնունդներ գրանցվել է Մարտակերտում՝ 55 երեխա, այնուհետեւ Մարտունիում՝ 30, Քաշաթաղում՝ 21, Հադրութ, Շուշի եւ Շահումյան շրջաններում՝ համպատասխանաբար 3-ական երեխաներ:

Երեք ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել են 6 զույգեր՝ Ստեփանակերտի Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում, (բեղմնավորվել են բնական ճանապարհով):



© NEWS.am Medicine