Կարո՞ղ է, արդյոք, խորովածը հանգեցնել քաղցկեղի

11:54   14 հունիսի, 2017

Վտանգավո՞ր են, արդյոք, մարդու համար խորովածն ու գրիլի վրա պատրաստված միսը։ Մինեսոտայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները փորձել են պարզել սա:

Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ բաց կրակի վրա պատրաստված միսն առողջության համար իսկապես կարող է վտանգավոր լինել։ Ավելին, նման միսը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ բաց կրակի վրա մսի պատրաստման ընթացքում բարձր ջերմաստիճանի ազդեցության հետեւանքով քաղցկեղածին նյութեր են ձեւավորվում, որոնք կարող են քաղցկեղի պատճառ դառնալ։ Այդ նյութերը հետերոցիկլիկ արոմատիկ ամիններն են եւ պոլիցկլիկ արոմատիկ ածխաջրածինները, որոնք արտազատվում են հենց լավ տապակված մսում։ Մասնագետները պնդում են, որ այս տարրերը հանգեցնում են ԴՆԹ-ում փոփոխությունների, ինչն էլ իր հերթին հանգեցնում է օնկոլոգիական հիվանդությունների, շագանակագեղձի քաղցկեղի առաջացման:

Տապակած մսի օգտագործումը վաղուց կապում են օնկոհիվանդությունների առաջացման բարձր հավանականության հետ։ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության տվյալների համաձայն՝ նշված ախտորոշմամբ շուրջ 34.000 հիվանդների դեպքում մահվան պատճառը սննդում չափից շատ տապակած մսի օգտագործումն է։

Նոր հետազոտության հեղինակները նշել են, որ խորովածից ամբողջությամբ հրաժարվելու կարիք չկա, պարզապես չի կարելի չարաշահել այն:



© NEWS.am Medicine