Հոգեբանները նշել են միայնության գլխավոր պատճառը

14:24   19 հունիսի, 2017

Աշխարհում կան մարդիկ, որոնք ճգնավորի կենսակերպ են վարում: Նման եզրահանգման են եկել Չիկագոյի համալսարանի հոգեբանները:

Գիտնականները 11 տարի շարունակ հետեւել են 50-70 տարեկան 200 միայնակ ամերիկացիների: Վերլուծելով նրանց կյանքի առանձնահատկությունները՝ հոգեբանները որոշակի օրինաչափություն են նկատել. որպես կանոն՝ միայնությունը եսակենտրոնության հետեւանք է, որը խորանում է միայնակ ապրելու ժամանակ:

Հոգեբանները սա փակ շրջան են կոչել: Նրանք նշել են, որ ժամանակակից հասարակությունում միայնությունն ակտիվորեն խրախուսվում է երաժշտական ստեղծագործությունների, մամուլի եւ կինոյի միջոցով:

Այցելուների հետ աշխատելիս հոգեբանները նրանց խորհուրդ են տալիս լսել ներքին ձայնին, հոգեկան ներդաշնակություն գտնել իրենք իրենց հետ: Միաժամանակ, ամերիկացի գիտնականները կարծում են, որ մարդն էությամբ շփվող է եւ իրական երջանկություն կարող է գտնել միայն իր նմանների հետ շփվելով, ուրիշներին օգնելով եւ իր գործերին նրանց մասնակցությունն ընդունելով:

Այդ պատճառով հոգեբաններն իրենց միայնակ ու անպետք զգացողներին խորհուրդ են դիմել մարդկանց: Սոցիումը ճգնավորությունից շատ ավելի լավ է: Եթե մարդը դժվարությամբ է բացվում այլոց առջեւ, ավելի լավ է նախ ուրիշին անկեղծության մղի, լսի նրա դժվարությունների մասին, փորձի օգնել՝ չկենտրոնանալով իր միայնության ուղղությամբ:



© NEWS.am Medicine