3 մթերք, որ կօգնեն հաղթահարել քաղցրի հանդեպ հակումը

21:34   19 հունիսի, 2017

Պատահական չէ, որ շաքարը համարվում է ամենաէժան եւ օրինական թմրանյութը. եթե սկսեն այն օգտագործել, ապա սաստիկ ընտելացում է առաջանում, որից հրաժարվելը չափազանց դժվարանում է:

Սակայն կան մթերքներ, որոնց օգտագործումը կարող է օգնել հաղթահարել քաղցրի հանդեպ հակումը.

Ընկուզեղեն

Մասնագետներից շատերի կարծիքով՝ եթե ամեն օր մի կույտ ընկույզ, օրինակ՝ նուշ օգտագործեք, քաղցր ուտելու ցանկությունն ավելի փոքր կլինի: Ընկույզը մեծ քանակով օգտակար նուտրիենտներ է պարունակում, ուստի այն սննդակարգի մեջ ընդգրկելը լավ գաղափար է, եթե նույնիսկ քաղցրեղենի կախվածություն չունեք: Սակայն չարժի մոռանալ, որ ընկուզեղենը կալորիաներ շատ է պարունակում:

Կոկոսի յուղ

Մասնագետների խոսքով՝ ուտելով երկու ճաշի գդալ կոկոսի յուղ, կարելի է բավարարել քաղցրի պահանջը: Ճիշտ է, կոկոսի յուղում, ինչպես ընկուզեղենում, կալորիաների քանակը մեծ է: Դրանից բացի, գիտնականները դեռեւս համակարծիք չեն՝ այս յուղն օգտակար է թե վնասակար:

Դարչինով կարտոֆիլ

Խանութներում վաճառվող կալորիական թխվածքները եւ տորթերը չչարաշահելու համար, որոնք հաճախ օրգանիզմի համար վտանգավոր հավելումներ են պարունակում, կարելի է կարտոֆիլը պատրաստել դարչինով տապակած: Այս ճաշատեսակը ե՛ւ օգտակար է, ե՛ւ օգնում է բավարարել քաղցրի հակումը:

Եթե դեռեւս քաղցրի կարիք ունեք, կարելի է սննդակարգում ավելացնել նաեւ որակյալ սեւ շոկոլադ՝ կակաոյի մեծ տոկոսով, թարմ մաքրած գազար եւ չրեր:



© NEWS.am Medicine