Ճարպակալմամբ տառապող կինը քաշի կեսից ազատվել է ամուսնուց բաժանվելուց հետո (ֆոտո)

14:13   24 հունիսի, 2017

33-ամյա Ջենիֆեր Վելարդին քաշի կեսից ազատվել է այն բանից հետո, երբ ամուսինը նրան լքել է: Մի հանգստյան օր նա կնոջը էլեկտրոնային նամակ է գրել` հայտնելով, որ տուն չի վերադառնա:

Ջենիֆերը ճարպակալմամբ էր տառապում եւ մոտ 107,5 կգ էր կշռում. նա գիրացել է մոր ինքնասպանությունից հետո` չկարողանալով հաղթահարել կորուստի վիշտը եւ սթրեսը, նա զգացմունքները խլացրել է յուղոտ եւ քաղցր մթերքներ ուտելով: Նա ընդհանրապես չի մարզվել, օրվա մեծ մասը քնած է անցկացրել: Նա սկսել է արագ գիրանալ, իսկ ամուսնական մթնոլորտը թեժանում էր, չնայած նա դա չէր գիտակցում, երբ մի օր հանկարծ ամուսնուց ստացել է նշված նամակը:

«Այս նամակը կարծես ապտակ լիներ, այն ինձ ստիպեց արթնանալ, դուրս գալ զգայական կոմայից, որի մեջ էի հայտնվել մորս մահվանից հետո»,- ասել է Ջենիֆերը:

Հենց այդ ժամանակ է նա որոշել, որ պետք է ամեն ինչ փոխել: Նա անցել է առողջ սննդի, լիովին հրաժարվել է գազավորված ըմպելիքներից եւ արագ սնունդից, սկսել է մարզվել: Նրա համար օրինակ է ծառայել Instagram-ի ֆիթնես ուսուցիչներից մեկը:

Դեռեւս ամուսնության տարիներին Ջենիֆերը մի քանի անգամ փորձել է նիհարել, սակայն ոչինչ չի ստացվել: Երբ դիետիկ մթերքներ էր գնում, ամուսինը նրա վրա ծիծաղում էր: Նա չէր աջակցում նաեւ ավելի շատ շարժվելու ու ավելի առողջ կենսակերպ վարելու կնոջ փորձերին: Սակայն նրա հեռանալուց հետո ամեն ինչ փոխվեց:

Հիմա Ջենիֆերը մոտ 60 կգ է կշռում:

Անցյալ տարի նա աբդոմինոպլաստիկա եւ բրախիոպլաստիկա է կատարել` ավելորդ մաշկից ազատվելու համար, որը մնացել էր նիհարելուց հետո: Այս տարի նա ծրագրել է նույն նպատակով նաեւ ազդրերի պլաստիկա կատարել:

Ջենիֆերի խոսքով` ինքն այժմ կարող է շատ բան անել, ինչը նախկինում չի կարողացել. երբ ավելորդ քաշ ուներ, դժվարանում էր շարժվել, նրա ոտքերն արագ էին հոգնում, սիրտն սկսում էր ցավել: Իսկ հիմա նա իրեն առողջ եւ ակտիվ է զգում:

 



© NEWS.am Medicine