Կադրային փոփոխություններ հոգեբուժության ոլորտում. արդյո՞ք կփակվի «Նորք» կլինիկան

22:39   24 հունիսի, 2017

Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ, «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի տնօրեն Սամվել Թորոսյանը հեռանում է պաշտոնից: NEWS.am Medicine-ի տեղեկություններով՝ «Նուբարաշեն»-ի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, որը ներկայում զբաղեցնում է «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրենի պաշտոնը: Իսկ «Նորք»-ը, մեր տեղեկություններով, կփակվի կամ կմիավորվի «Նուբարաշենի» հետ:

Սամվել Թորոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց պաշտոնից հեռանալու մասին լուրը: Նա նշեց, որ օրերս նախարարությունում ջերմորեն տոնել են իր 70-ամյակը, ինչից հետո ինքը որոշել է, որ հանգստի անցնելու եւ տեղը երիտասարդներին զիջելու ժամանակն է:

Գագիկ Միրիջանյանն իր հերթին NEWS.am Medicine-ին ասաց, որ ոչինչ չգիտի «Նորք» հոգեբուժական կլինիկայի փակման մասին, իսկ «Նուբարաշեն»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու հարցին ի պատասխան՝ առաջարկեց սպասել մինչեւ երկուշաբթի:



© NEWS.am Medicine