4 մթերք, որ չարժե պահել սառնարանում

22:28   26 հունիսի, 2017

Նույնիսկ ամռանը չպետք է սառնարանում պահել բոլոր տեսակի մթերքները. որոշ մթերքներ սառնարանում փչանում են կամ կորցնում իրենց օգտակար հատկությունների մի մասը:

Կարտոֆիլ

Խորհուրդ է տրվում կարտոֆիլը դնել ստվարաթղթե տուփի մեջ եւ պահել մութ, օդափոխվող տեղում: Իսկ սառնարանում, ըստ մասնագետների, կարտոֆիլի օսլան արագ շաքարի է վերափոխվում:

Ստեպղին

Խորհուրդ չի տրվում ստեպղինը եւս սառնարանում պահել, քանի որ այն վատ է դիմանում ցրտին եւ խոնավությանը: Ստեպղինը սառնարանում ջրալի է դառնում եւ արագ նեխում:

Ցիտրուսային մրգեր

Սառնարանում կարող են արագ փչանալ նաեւ ցիտրուսային մրգերը: Լիակատար հասունացման համար դրանք սենյակային ջերմաստիճանի կարիք ունեն: Մասնագետների խոսքով` կարելի է սառնարան դնել կտրատված արքայախնձորը, ձմերուկը եւ սեխը: Սակայն այս դեպքում չի կարելի սառնարանում պահել 2 օրից ավելի, իսկ կտրատված մթերքը պետք է տեղավորել ամուր փակվող տարայի մեջ:

Ձիթապտղի յուղ

Սառնարանի մեջ պահելուն չի համապատասխանում նաեւ ձիթապտղի յուղը. Սառնարանում պահելը միայն կփչացնի այս գերօգտակար մթերքը: Անհրաժեշտ է ձիթապտղի յուղը պահել մութ եւ զով տեղում:

Մասնագետները հիշեցնում են, որ սառնարանի խցիկներում հաճախ առողջության համար վտանգավոր բակտերիաներ են կուտակվում: Մասնագետներից ոմանք նույնիսկ պնդում են, որ խոհանոցի ամենակեղտոտ տեղը սառնարանն է: Այս պատճառով սառնարանը մթերքի մեծ քանակով չպետք է ծանրաբեռնել. այդ դեպքում դրանց մեջ միկրոօրգանիզմներ են առաջանում, որոնք կարող են սննդային թունավորում հարուցել:



© NEWS.am Medicine