Հնդկաստանում չորս ձեռքով եւ չորս ոտքով երեխա է ծնվել (ֆոտո)

15:34   27 հունիսի, 2017

Հնդկաստանի Բիհար նահանգում երկու մարմնով, չորս ձեռքով եւ չորս ոտքով աղջիկ է ծնվել: Ծննդից կարճ ժամանակ անց երեխան մահացել է, բայց երբ չորս վերջույթներով երեխայի ծնվելու լուրը տարածվել է, դեպի հիվանդանոց մարդկանց հոսք է սկսվել, գրում է Mirror-ը:

Երեխայի մայրը՝ Սավիտա Դեւին պատմել է, որ ցնցվել է, երբ տեսել է դստերը:

«Թերեւս լավ է, որ այդպես պատահեց: Հայտնի չէ, թե ինչպես կարող էր նա հետագայում ապրել նման արատով»,- ասել է կինը:

Բժիշկների խոսքով՝ երեխային փրկել հնարավոր չէր: Բժիշկ Մուկեշ Կումարը բացատրել է, որ աղջիկը բավականաչափ զարգացած չէր, այդ պատճառով բժիշկները ոչնչով չէին կարող օգնել փոքրիկին:



© NEWS.am Medicine