Շոգին ինչպե՞ս խուսափել աղիքային ինֆեկցիաներից

12:29   28 հունիսի, 2017

Ամռանը աղիքային ինֆեկցիաները կանխելու համար անհրաժեշտ է հիգիենա պահպանել եւ ապահովել սնունդի անվտանգությունը: Այս մասին հունիսի 28-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

Նրա խոսքով` ամառվա սեզոնին հատուկ է աղիքային հիվանդությունների ակտիվացումը:

«Ի՞նչ պետք է անել սա կանխելու համար: Առաջին հերթին անհրաժեշտ է ամենօրյա հիգիենա պահպանել: Ձեռքերը պետք է պարտադիր հոսող ջրով լվանալ: Նույնը վերաբերում է սննդամթերքին: Սնունդ գնեք միայն խանութներից, փողոցային սնունդը չի կարող անվտանգ լինել»,- ընդգծեց Նունե Բակունցը` շարունակելով, որ պետք է ուշադիր լինել նաեւ նրան, թե տանն ինչպես ենք կերակուրը պատրաստում: «Անհրաժեշտ է կերակուրը ջերմամշակման ենթարկել»,- հավելեց փորձագետը:



© NEWS.am Medicine