5 հետաքրքիր փաստ տիեզերքում սեքսով զբաղվելու մասին

23:40   1 հուլիսի, 2017

1961-ից սկսած՝ մարդիկ թռչում են տիեզերք, բայց տիեզերքում սեքսով զբաղվելու մասին մինչեւ վերջերս ոչինչ հայտնի չէր։ Հիմա Մարկ Շելհամերը, ՆԱՍԱ-ի գիտական հետազոտությունների ծրագրի նախկին գլխավոր աշխատակիցն ու մի քանի ուրիշ մասնագետներ պատմել են այն մասին, թե ինչպիսին կարող էր լինել սեքսը տիեզերքում։

Պարզվում է, որ ամեն ինչ ավելի բարդ է, քան կարելի էր պատկերացնել․․․

1. Ոչ մի առանձնացում

Մարկ Շելհամերի խոսքով, տիեզերքում սեքսի հետ կապված թիվ մեկ խնդիրը առանձնացման բացակայությունն է։ Ու եթե 2018ին SpaceX-ով լուսին են ուղարկելու երկու տիեզերագնաց զբոսաշրջիկների, ապա նրանց հետ հաստատ կլինի նաեւ երրորդը՝ պրոֆեսիոնալ տիեզերագնաց , այնպես որ զբոսաշրջիկները սեքսով զբաղվելու ժամանակ ու հնարավորություն դժվար թե ունենան։

2. Տիեզերքում էրեկցիա ապահովելը բարդ է լինելու

Միկրոգրավիտացիայի պայմաններում տղամարդկանց մոտ դժվար թե նորմալ էրեկցիա լինի, նույնիսկ եթե նրանք շատ ցանկանան սեքսով զբաղվել։ Բանն այն է, որ մեզ համար սովորական գրավիտացիայի բացակայությունը ազդում է արյան շրջանառության վրա։ Երբ մենք Երկրի վրա ենք, արյունը հոսում է դեպի մարմնի ստորին մասեր, ու սիրտը պետք է շատ աշխատի, արյունը ուղեղ բարձրացնելու համար։ Տիեզերքում ամեն ինչ այլ կերպ է՝ արյունը հավասարաչափ է բաշխվում ամբողջ մարմնում, ու դժվար թե հնարավոր լինի այնպես անել, որ այն սկսի դեպի առնանդամ հոսել։

3. Տիեզերքն ազդում է լիբիդոյի վրա

Տիեզերական թռիչքների ժամանակ տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում է, ինչի հետեւանքով նվազում է նաեւ լիբիդոն։ Ցավոք, դեռ քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչպես է միկրոգրավիտացիան ազդում կանացի լիբիդոյի վրա, բայց կարելի է ենթադրել, որ թե կնոջ, թե տղամարդու համար դժվար կլինի գրգռվել տիեզերքում, ինչը պայմանավորված է արյան շրջանառության յուրահատկություններով։

4. Անկշռության մեջ սեռական ակտը գրեթե անհնար է

Ամերիկացի աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոնը հավաստիացնում է, որ անկշռության պայմաններում սեռական ակտը գրեթե անհնար է՝ Նյուտոնի երրորդ օրենքի պատճառով։ Միկրոգրավիտացիան ազդում է զուգընկերների ֆիզիկական փոխգործակցության վրա։ Բացի դրանից, եթե զույգը շարժվում է շրջակա մյուս օբյեկտների հանդեպ, դա կարող է հանգեցնել բախումների։

5. Տիեզերքում սեքսը «շոգ» կլիներ՝ այդ բառի բացասական իմաստով

Ջոն Միլիսի՝ Anderson University-ի ֆիզիկական գիտությունների ու ինժեներիայի կաֆեդրայի վարիչի խոսքով, տիեզերքում սեքսը շատ «շոգ» կլինի, այդ բառի վատ իմաստով։ Զուգընկերները շատ կքրտնեին, գրավիտացիայի բացակայության պատճառով քրտինքը մարմնով չէր հոսի, այլ գնդերի նման կմնար մաշկի վրա, շարժման ժամանակ այդ գնդիկները ամենայն հավանականությամբ կպոկվեին մարմնից ու կկախվեին օդում։ Այդ ամենից միջավայրը դժվար թե շատ սեքսուալ դառնար։

 Նշենք, որ առայսօր ոչ մի տիեզերագնաց չի խոստովանել, որ սեքսով է զբաղվել տիեզերքում։ Սակայն տիեզերքում սեքսով զբաղվելն արգելող կանոններ, ըստ էության, չկան։



© NEWS.am Medicine