Ո՞ր ճնշումն է համարվում նորմալ, բարձր եւ ցածր

16:52   3 հուլիսի, 2017

Զարկերակային ճնշումը ցույց է տալիս, թե արյան հոսքն ինչ ուժգնությամբ է ճնշում գործադրում անոթների պատերի վրա։ Զարկերակային ճնշումը 2 չափորոշիչ ունի՝ «վերին» եւ «ստորին»։  «Վերինը» սիստոլիկ ճնշումն է, որը անոթներում ճնշումը ցույց է տալիս այն պահին, երբ սիրտը կծկվում է եւ արյունն անոթներ մղում։ «Ստորինը» դիաստոլիկ զարկերակային ճնշումն է, որը անոթներում ճնշումը ցույց է տալիս սրտամկանի թուլացման պահին։

Ո՞ր ճնշումն է համարվում նորմալ, իսկ ո՞րը՝ բարձր եւ ցածր։ NEWS.am Medicine-ն այս հարցերի շուրջ զրուցեց սրտաբան Գայանե Աղաբաբյանի հետ։

Մեծահասակ մարդու համար զարկերակային ճնշման նորմա է համարվում սնդիկի սյան 120/80 մմ-ը։ Սակայն սա չի նշանակում, որ բոլոր առողջ մարդկանց ճնշումը պետք է հենց այսպիսին լինի։ Իրականում նորման կախված է մի շարք գործոններից՝ մարդու տարիքից, նրա անհատական առանձնահատկություններից, կենսակերպից, սնունդից եւ առկա քրոնիկական հիվանդություններից։ Այս գործոններից կախված՝ ճնշումը կարող է նորմալ համարվել 100/70-ի եւ մինչեւ 139/85-ի սահմաններում։

Եթե մարդու ճնշումը 139/85-ից բարրձր է, նրա մոտ ճնշումը բարձր է համարվում, եւ հիպերտոնիա է հնարավոր։

Ինչպես նշեց սրտաբանը, հիպերտոնիայի 3 աստիճան կա․

Իսկ ո՞ր ճնշումն է ցածր համարվում։

Մեծահասակ մարդու համար ցածր է համարվում սնդիկի սյան 100/60 մմ-ից ցածր ճնշումը։ Մյուս կողմից՝ այն մարդկանց համար, որոնց կյանքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունները շատ են, օրինակ՝ մարզիկները, նորմալ է սնդիկի սյան 100/60 կամ նույնիսկ 90/50 մմ ճնշումը։ Իսկ մեծ մասամբ 90/60-ից ցածր ճնշումը հիպոտոնիա է համարվում։ Ինչպես սրտաբանը նշեց, նման ճնշման դեպքում մարդը կարող է թուլություն, գլխապտույտներ, նույնիսկ ուշագնացություններ ունենալ։



© NEWS.am Medicine