Գործարարները կարող են համագործակցել արտադրության եւ հետազոտությունների հարցում. Առողջապահության ֆրանսիական օրեր Երեւանում (ֆոտո)

12:22   7 հուլիսի, 2017

Այսօր Երեւանում մեկնարկած «Առողջապահության ֆրանսիական օրեր Հայաստանում» համաժողովին մասնակցում են դեղեր եւ բժշկական սարքավորումներ արտադրող ֆրանսիացի գործարարներ, որոնց հետ հայ գործարարները կարող են համաձայնության գալ հետագա համագործակցության, ինչպես նաեւ համատեղ արտադրության եւ հետազոտությունների անցկացման շուրջ: Այս մասին համաժողովի բացման ժամանակ լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

«Սա կարող է տարօրինակ թվալ, բայց չնայած Ֆրանսիայի հետ մեր բարեկամությունը տասնամյակների եւ նույնիսկ հարյուրամյակների պատմություն ունի, այսպիսի համաժողով առաջին անգամ է անցկացվում: Այն մեզ հարթակ է տրամադրում, որտեղ ֆրանսիացի եւ հայ գործարարները կարող են բանակցություններ վարել եւ նոր նախագծեր նախաձեռնել, որոնք օգտակար կլինեն Հայաստանի եւ բիզնեսի համար»,- նշեց նախարարը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն իր հերթին նշեց, որ «Առողջապահության ֆրանսիական օրեր Հայաստանում» համաժողովի գլխավոր նպատակներից է այնպես անել, որ բժշկության եւ առողջապահության ոլորտում ֆրանսիական մշակումները կարողանան ծառայել նաեւ Հայաստանի առողջապահության զարգացմանը, որը, դեսպանի կարծիքով, մեծ հեռանկարներ ունի:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-7-ը Երեւանում կառավարության Ընդունելությունների տանն ընթանում է «Առողջապահության ֆրանսիական օրեր Հայաստանում» համաժողովը, որը կազմակերպել են «Բիզնես Ֆրանս» գործակալությունը եւ Հայաստանի Առողջապահության նախարարությունը:

Ֆրանսիացի փորձագետների, դեղեր եւ բժշկական տեխնիկա արտադրողների պատվիրակությունը ղեկավարում է «Բիզնես Ֆրանս» ռուսական գործակալության տնօրեն Պատրիկ Բոնարը:

Համաժողովին մասնակցում են GERFLOR (սեռերի ծածկում), RUMEX MEDICAL (GERMITEC-Antigermix ուլտրաձայնային գոտիների վարակազերծում), QUANTEL-MEDICAL (վիրաբուժական լազերների եւ ուլտրաձայնային համակարգերի ամբողջ սպեկտրը) ընկերությունները, դեղագործական SANՕFI եւ SERVIER լաբորատորիաները:

[gallery id=101]



© NEWS.am Medicine