ՈւՀԴՀ-ն 3 անգամ մեծացնում է դեմենցիայի առաջացման հավանականությունը

10:47   8 հուլիսի, 2017

Մեծահասակ հիվանդները, որոնք տառապում են ուշադրության եւ հիպերակտիվության դեֆիցիտի համախտանիշով (ՈւՀԴՀ), իրենց կյանքի ընթացքում ավելի քան 3 անգամ հաճախ են բախվում դեմենցիային: Այս մասին հայտնում են National Defense Medical Center-ի գիտնականները (Թայվան):

Ուշադրության եւ հիպերակտիվության դեֆիցիտի համախտանիշով տառապող 18-ից մինչեւ 54 տարեկան 674 մարդկանց դիտարկումները, որոնք շարունակվել են 10 տարի, ցույց են տվել, որ նրանք 3,4 անգամ ավելի շատ են բախվում ծերունական տկարամտության հետ` այն մարդկանց համեմատությամբ, որոնք ՈւՀԴՀ-ով հիվանդ չեն: Ստուգիչ խմբում 2 հազար մարդ էր ընդգրկված, որոնց մոտ ՈւՀԴՀ չի եղել:

Դեռեւս հայտնի չէ, թե հատկապես ինչպես են կապված ՈւՀԴՀ-ն եւ դեմենցիան: Մասնագետներից ոմանք կարծում են, որ 2 հվանդությունների պատճառն էլ կարող են լինել ուղեղի նեյրոնների միջեւ կապերի խնդիրները: Չի կարելի բացառել, որ 2 վիճակներն էլ ունեն նույն արմատները, սակայն մի խանգարման առկայությունն ամենեւին չի նշանակում, որ մարդը կբախվի նաեւ երկրորդ խանգարման հետ:

Այդուհանդերձ, ստացած տեղեկությունները թույլ են տալիս ենթադրել, որ ՈւՀԴՀ-ով տառապող մարդիկ պետք է զգալիորեն ավելի շատ ուշադրություն դարձնեն դեմենցիայի կանխարգելմանը: Մասնավորապես` նրանց խորհուրդ է տրվում միջին տարիքում զննում անցնել ուղեղում բետա ամիլոիդային սպիտակուցների մակարդակը որոշելու համար: Դրանց վտանգավոր մակարդակի հայտնաբերման դեպքում այս հիվանդները պետք է պաշտպանական դեղեր ընդունեն, որոնք կարող են մահացու վտանգավոր ծերունական տկարամատության առաջացումը դանդաղեցնել կամ կանգնեցնել:

Նշենք, որ աշխարհում բոլոր երեխաների 8-ից 12 տոկոսի մոտ ՈւՀԴՀ է ախտորոշվում:



© NEWS.am Medicine