4 կենցաղային պատճառ, որոնց հետեւանքով ձեր դեմքն արագ է ծերանում

15:16   15 հուլիսի, 2017

Մեր մաշկի վիճակի վրա ազդում են ոչ միայն սնունդն ու ուլտրամանուշակագույն ճառագայթները, այլեւ մի շարք այլ գործոններ, որոնցից շատերի մասին դուք անգամ չեք կասկածում:

Օդորակիչներ

Ամռանը շատ շենքերում օդորակիչներ են օգտագործում: Այո´, դրանք իսկապես օգնում են շոգն ավելի հեշտ հաղթահարել, սակայն մաշկի վրա կործանարար ազդեցություն են ունենում: Բանն այն է, որ օդորակիչները օդից խոնավությունը «խլում» են, որի հետեւանքով մաշկը չորանում է եւ ջրազրկվում: Եթե անհնար է առանց օդորակիչի, ապա ավելի հաճախ օգտագործեք խանավեցնող կրեմներ եւ ավելի շատ ջուր խմեք:

Կոնտակտային լինզաներ

Որքան էլ տարօրինակ է, կոնտակտային լինզաներ դնելը նույնպես բացասաբար է ազդում դեմքի մաշկի վիճակի վրա: Բանն այն է, որ լինզաները դնելիս կամ հանելիս մարդիկ հպվում են աչքերի շրջակայքի նուրբ մաշկին, որը նպաստում է բազմաթիվ մանր կնճիռների առաջացմանը: Նրանց, ովքեր լինզա են օգտագործում, խորհուրդ է տրվում պարբերաբար խոնավեցնել աչքերի շրջակայքի մաշկը:

Գաջեթներ

Գաջեթների օգտագործումը եւս արագացված ծերացման լուրջ գործոն է համարվում: Պլանշետների, հեռախոսների եւ համակարգիչների հետ մշտական շփման դեպքում դեմքի վրա ավելի արագ են հայտնվում սագի թաթիկները եւ միմիկայի կնճիռները, ինչը կապված է էկրանին նայող, հատկապես ընթերցող եւ պատկերներ դիտող մարդու դիմային մկանների տարբեր խմբերի լարվածության հետ:

Սուրճ

Սուրճի սիրահարներին նույնպես խորհուրդ է տրվում ուշադիր հետեւել դեմքի մաշկին: Սուրճն օրգանիզմից հեղուկը դուրս է բերում` ջրազրկում առաջացնելով: Արդյունքում մաշկը դառնում է գունատ, չոր, առաձգականությունն արագ է կորցնում: Եթե սուրճ եք խմում, մի´ մոռացեք ավելի շատ ջուր օգտագործել:



© NEWS.am Medicine