Նոր բիոմարկերները կարող են առանց սքանավորման գտնել ուղեղի վնասվածքները

11:53   13 հուլիսի, 2017

University of Birmingham-ի (Մեծ Բրիտանիա) գիտնականները բորբոքային բիոմարկերներ են հայտնաբերել, որոնց հիման վրա հնարավոր է թեստ ստեղծել, որը դժբախտ պատահարից հետո մեկ ժամվա ընթացքում կարող է ցույց տալ, արդյո՞ք ուղեղը վնասված է:

Նման թեստը կարող է շատ օգտակար լինել սպորտային բժիշկների եւ շտապօգնության աշխատակիցների համար: Այն հարմար է, քանի որ հնարավոր կլինի վնասվածքի առկայությունը որոշել առանց սքանավորման:

Մասնագետները պարզաբանել են, որ ուղեղի վնասվածքի դեպքում հնարավոր կլինի տեսնել բորբոքային սպիտակուցներում վաղ փոփոխությունները: Ընդհանուր առմամբ, ուղեղի տրավմատիկ վնասվածքի երեք մարկեր է հայտնաբերվել՝ CST5, AXIN1 եւ TRAIL: CST5 մարկերն օգնել է մեկ ժամվա ընթացքում գտնել ուղեղի ծանր վնասվածքով հիվանդներին, իսկ AXIN1-ը եւ TRAIL-ը լրացուցիչ օգնել են վնասվածք ունեցող մարդկանց տարբերել մյուսներից:

Այս մարկերները գիտնականները հայտնաբերել են վնասվածք ստացած 30 հիվանդներից պատահարից հետո մեկ ժամվա ընթացքում վերցված արյան նմուշներում՝ մինչեւ նրանց հիվանդանոց տեղափոխելը: Հետազոտողների խոսքով՝ բացահայտված մարկերները կարող են մատնանշել ռիսկի խմբում գտնվող մարդկանց:



© NEWS.am Medicine